20:25 Հայտնի են դարձել մեր ակումբների մրցակիցները "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" շրջանակներում | |
![]() "Չեմպիոնների լիգա" Երևանի "Փյունիկը" "Չեմպիոնների լիգայի" որակավորման 2-րդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն "Վիկտորիայի" հետ, որը ներկայացնում է Պլզեն քաղաքը։ "Փյունիկն" առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում։ Նշենք, որ "Վիկտորիան" 100 տարվա պատմություն ունեցող ակումբ է, սակայն միայն այս տարի է կարողացել դառնալ Չեխիայի չեմպիոն։ Թիմի կազմում հանդես են գալիս բացառապես չեխեր ու սլովակներ։ "Եվրոպայի լիգա" "Եվրոպայի լիգայի" որակավորման 1-ին փուլում Երևանի "Բանանցը" կմրցի Վրաստանի Ռուսթավի քաղաքի "Մետալուրգ" թիմի հետ, որը Վրաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրն է։ Իսկ ահա "Ուլիսի" մրցակիցը կլինի հունգարական "Ֆերենցֆարոշը" որը ևս բրոնզե մեդալներ է նվաճել ներքին առաջնությունում։ | |
|
Total comments: 0 | |