23:51 Հայտնի են մրցակից զույգերը | |
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի
քարտուղարությունը, այսօր ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի է ունեցել 2012 թ-ի
Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի բարձրագույն խմբի 2010-2011 առաջնությանը մասնակից ութ թիմերը
բաժանված էին երկու զամբյուղի` ըստ առաջնության ամփոփիչ աղյուսակում
զբաղեցրած տեղերի:
Առաջին զամբյուղում էին չեմպիոն «Ուլիսը», փոխչեմպիոն «Փյունիկը», բրոնզե մեդալակիր «Գանձասարը» եւ «Բանանցը», երկրորդում` «Միկան», «Իմպուլսը», «Շիրակը» եւ «Արարատը»: Վիճակահանության արդյունքում 1/4 եզրափակչում կհանդիպեն հետեւյալ զույգերը` 1. «Ուլիս»-«Արարատ» 2. «Գանձասար»-«Իմպուլս» 3. «Փյունիկ»-«Միկա» 4. «Շիրակ»-«Բանանց» Նշենք, որ 1-ին եւ 2-րդ զույգերի հանդիպումները կկայանան նոյեմբերի 19-ին (պատասխան մրցավեճերը` նոյեմբերի 23-ին), իսկ 3-րդ եւ 4-րդ զույգերի հանդիպումները` նոյեմբերի 20-ին (պատասխան մրցավեճերը` նոյեմբերի 24-ին): Կիսաեզրափակիչ փուլի զույգերը ստացան հետեւյալ տեսքը` «Գանձասար»-«Իմպուլս»/«Ուլիս»-«Արարատ» «Շիրակ»-«Բանանց»/«Փյունիկ»-«Միկա» Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան 2012 թ-ի մարտ-մայիս ամիսներին, իսկ եզրափակիչ հանդիպումը` 2012 թ-ի մայիսի 10-ին: | |
|
Total comments: 0 | |