Home » 2012 » Դեկտեմբեր » 4 » Հայտնի են "Ոսկե սամբա" մրցանակի հավակնորդները
18:22
Հայտնի են "Ոսկե սամբա" մրցանակի հավակնորդները
 "Ոսկե սամբա" մրցանակը, որը տրվում է տարվա լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին, այս տարի էլ տրվելու է 30 հավակնորդներից մեկին, ով բրազիլացի մյուս ֆուտբոլիստներից էլ ավելի լավ մրցաշրջան է անցկացրել: Հիշեցնենք, որ նախորդ 4 խաղարկությունների հաղթողներն են Կական, Լուիս Ֆաբիանոն, Մայկոնն ու Տիագո Սիլվան: Այս տարվա հավակնորդներից առանձնանում են Ադրիանո Կորեան, Դանիել Ալվեշը, Նենեն, Ֆելիպե Լուիսը, Տիագո Սիլվան, Մարսելոն և Հալկը: Այս երեք տասնյակում իրենց տեղը չեն գտել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են նաև Ռոբինյոն, Կական և Ալեշանդրե Պատոն: Այս տարի էլ, նախորդների նման, լավագույնն ընտրվելու է ինտերնետային քվեարկությամբ, Բրազիլիայի ազգային ընտրանու 11 ֆուտբոլիստների, և Եվրոպայում աշխատող բրազիլացի 11 հանրահայտ լրագրողների քվեարկությամբ: Իսկ արդյունքների մասին մեր կայքը լրացուցիչ կհայտարարի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0