Home » 2011 » Մարտ » 18 » Հայտնի են վիճակահանության արդյունքները
14:41
Հայտնի են վիճակահանության արդյունքները
Տառացիորեն րոպեներ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլին մասնակից թիմերի վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին 8 ակումբներ, որոնցից 3-ն անգլիական էին ("Մանչեսթեր Յունայթեդ", "Չելսի", "Տոտենհեմ Հոթսփուր"), 2-ը` իսպանական ("Ռեալ Մադրիդ", "Բարսելոնա"), իսկ 1-ական ակումբներ ներկայացնում էին Իտալիան ("Ինտեր"), Գերմանիան ("Շալկե 04") և Ուկրաինան ("Շախտյոր" Դոնեցկ):
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վիճակահանության արդյունքները.

"Ռեալ Մադրիդ"(Իսպանիա)-"Տոտենհեմ Հոթսփուր"(Անգլիա) (1)


"Չելսի"(Անգլիա)-"Մանչեսթեր Յունայթեդ"(Անգլիա) (2)

"Բարսելոնա"(Իսպանիա)-"Շախտյոր"(Ուկրաինա) (3)

"Ինտեր"(Իտալիա)-"Շալկե 04"(Գերմանիա) (4)


Միայն վերջում ավելացնենք, որ "Չեմպիոնների լիգայի" 1/2 կիսաեզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն 1-ին և 3-րդ, 2-րդ ու 4-րդ զույգերի հաղթողները:
Մեզ մնում է միայն հետևել այս հանդիպումներին և լինել այս ամենահեղինակավոր մրցաշարի մի մասնիկը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 649 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 6