Home » 2012 » Հունվար » 12 » Հայտնի են Խեդիրայի` վնասվածքից ապաքինման ժամանակները
18:03
Հայտնի են Խեդիրայի` վնասվածքից ապաքինման ժամանակները
 Հեղինակավոր Reuters պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում "Մալագայի" հետ կայացած պատասխան խաղում (Խմբ. Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների` 1-0 հաշվով հաղթանակով, իսկ այս երկու թիմերի միջև ընդհանուր հաշիվը կազմում է 4-2` հօգուտ "սերուցքայինների"), խաղից հետո բուժզննում է անցել, որի արդյունքում հայտնի են դարձել գերմանացու` վնասվածքից վերականգնման ժամանակները: Այսպես, ստացված վնասվածքից լիովին ապաքինվելու համար Խեդիրան ստիպված կլինի բաց թողնել շուրջ 1 ամիս:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0