19:58 Հայտնի մարզչի վրա կրակել են | |
Քուվեյթի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Գորան Թուֆեգջիչը այս պահին շատ ծանր դրության մեջ է գտնվում, քանի որ հրազենային վնասվածք է ստացել ուղղակիորեն ժամեր առաջ: Ըստ նախնական տվյալների` 41-ամյա մասնագետին վիրավորել է հարևանը` ինչ-որ վիճաբանության արդյունքում: Դեպքը պատահել է մասնագետի հայրենիքում, Բելգրադից 80 կմ հեռավորության վրա: Գորան Թուֆեգջանին վիրավորելու մեջ կասկածվում էր 86-ամյա մի տղամարդ, ով արդեն ձերբակալված է: Հայտնի մասնագետն արդեն վիրահատության է ենթարկվել, սակայն մինչև այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հ.Գ.: Քուվեյթի ազգային հավաքականը անվանի մասնագետը գլխավորել է դեռևս 2009թ.-ին և արդեն 2010թ.-ին նա թիմի հետ հաղթել է Պարսկական ծոցի ազգերի գավաթի խաղարկությունում` ուրախություն պարգևելով Քուվեյթի ազգային ընտրանու երկրպագուներին: | |
|
Total comments: 0 | |