Home » 2012 » Օգոստոս » 20 » Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկը օգնում է "Շախտյորին"
08:36
Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկը օգնում է "Շախտյորին"
 Ուկրաինայի արդեն մեկնարկած այս տարվա առաջնության 6-րդ տուրում երկրի չեմպիոն Դոնեցկի "Շախտյորը" հյուրընկալվել էր "Չերնոմորեցին": "Հանքափորները" բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն խաղի 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Հետագայում "Շախտյորին" հաջողվեց ևս 4 գոլ էլ խփել, որոնցից երկու դեպքում աչքի ընկավ Հայաստանի ազգային ընտրանու երիտասարդ ու առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այս պահին ուղղակի հոյակապ մարզավիճակում է գտնվում և նախանձելի արդյունավետություն է ցուցաբերում իր ներկա թիմի կազմում:
   Հ.Գ.: Ուկրաինայի առաջնության 6 խաղերից հետո Հենրիխ Մխիթարյանը իր խփած 10 գոլերով համարվում է լավագույն ռմբարկուն:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 398 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0