18:15 Հենրիխ Մխիթարյան. "Ամեն ինչ անելու ենք երկրպագուներին ուրախացնելու համար" | |
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան-հարձակվող Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում ազգային թիմում ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի նախապատրաստական աշխատանքները: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հենրիխի հարցազրույցը. Հենրիխ, Հայաստանում ինչպիսի՞ տրամադրություն է տիրում նման պատասխանատու հանդիպումներից առաջ: Մարտական: Պատրաստվում ենք լավագույն կերպով խաղալ Անդորրայի հետ և դրական արդյունքի հասնել: Ըստ քեզ, ձեզ կհաջողվի՞ խմբից դուրս գալ: Իհարկե։ Չէ՞ որ հույսը վերջինն է մեռնում: Մնում է շատ ջանք գործադրել, չէ՞ որ բավականին իրատեսական է հաղթել այս մրցակիցներին: Ճիշտ է, անհնարին ոչինչ չկա: Մենք ջանք չենք խնայի, որպեսզի հաղթանակ տոնենք յուրաքանչյուր խաղում, իսկ հետո նոր կմտածենք խմբից դուրս գալու մասին: Նշանակում է` առաջիկա երկու հանդիպումներում պետք է վաստակեք 6 միավո՞ր: Ես այսպես կասեմ. 4 հանդիպումներում՝ 12 միավոր: Այն, որ երկու հանդիպումներն անցկացվելու են հյուրընկալվելիս, դժվարացնո՞ւմ է խնդիրը: Չորս հանդիպումներից երեքը մենք անցկացնելու ենք մրցակցի հարկի տակ։ Իհարկե, դժվարություն կա, բայց դա ոչ մի կերպ չի կարող ազդել հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու մեր ցանկության վրա: Առաջին խաղում դուք բավական հեշտությամբ հաղթեցիք Անդորրային՝ 4-0 հաշվով: Սպասո՞ւմ եք, որ սեփական հարկի տակ նրանք լավ հակամարտություն կարող են ցույց տալ: Չէի ասի, որ մենք այդքան հեշտության հաղթեցինք: Միայն նման տպավորություն կարող է թողնել հաշիվը: Իսկ իրականում բավականին դժվար էր, քանի որ անդորրացիները կարողանում են պաշտպանվել և լավ հակագրոհում են: Արտագնա հանդիպումը, կարծում եմ, ավելի բարդ է լինելու, քանի որ նրանք սեփական հարկի տակ են խաղալու՝ իրենց համար սովոր փոքր խաղադաշտում: Այնպես որ, պետք է աշխատենք հնարավորինս շուտ գոլ խփել, որպեսզի հետո ավելի հեշտ լինի: Մնացած չորս հանդիպումներից որևէ մեկն ընդգծո՞ւմ եք որպես ամենակարևորը ձեզ համար: Ոչ, բոլորին էլ նույն լրջությամբ ենք մոտենում: Բոլոր խաղերն էլ մեզ համար կարևոր են: | |
|
Total comments: 0 | |