Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" երիտասարդ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ արդեն պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին: "Հանքափորների" պաշտոնական կայքը մեջբերում է Հենրիխի խոսքերը. "Դոնեցկ կվերադառնամ հունվարի 9-ին, իսկ ակումբի տրամադրության տակ կգտնվեմ արդեմ հաջորդ օրվանից: Արձակուրդի ժամանակ չեմ դադարել մարզվել, որպեսզի ֆիզիկական տվյալներս կարողանամ պահպանել: Կարծում եմ, որ դա հերիք է մրցաշրջանի երկրորդ հատվածին շատ շուտ վարժվելու համար: Ես բոլորին էլ կարոտել եմ: Արդեն ցանկանում եմ սկսել մարզումները, գնալ հավաքի և ամբողջությամբ մտնել իմ գործի մեջ":
|