21:07 Հենրիխ Մխիթարյան. "Ինձ համար կապ չունի՝ հանդես կգա՞մ ավագի թևկապով, թե դա կանի մեկ ուրիշը" | |
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Շախտյորի պաշտոնական կայքին, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. Հենրի՛խ, ինչպե՞ս կգնահատես Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը լիտվացիների դեմ խաղում : - Այդ հանդիպման կարևորությունը կայանում էր նրանում, որ մեր թիմի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանն իր հրաժեշտի հանդիպումն էր անցկացնում: Սրտի խորքում ցավալի էր, որ մենք հրաժեշտ ենք տալիս նրան, շատ էինք ցանկանում հաղթել և նրան վերջում նվեր մատուցել: Լավ է, որ արդյունքում այդպես էլ ստացվեց: Հայկական ԶԼՄ-ները Հովսեփյանի հեռանալուց հետո քեզ համարում են հավաքականի ավագի գլխավոր թեկնածուներից մեկը: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում: - Ինձ համար կարևորն այն է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա խաղադաշտում իր կարևորությունը, որպեսզի խաղա այնպես, կարծես՝ ինքն է թիմի ավագը: Ընդհանուր առմամբ, ինձ համար նշանակություն չունի՝ հանդես կգա՞մ թևկապով, թե ավագի պարտականությունները մեկ ուրիշը կկատարի: "Շախտյորն" այս մրցաշրջանում դեռ իր ամենախոշոր հաղթանակը տարել է Կիևի "Արսենալի" նկատմամբ: Կիևում աշխատելու՞ եք թարմացնել այդ ռեկորդը: - "Արսենալը" հեշտ մրցակից չէ, նրանց դեմ հանդիպումները միշտ էլ բարդ են ստացվում: Ուրախ կլինեմ, եթե այդ խաղում հաղթենք, իսկ հաշիվը էական չէ՝ ցանկացած հաշվով: Գլխավորն այն է, որ երեք միավոր վաստակենք և լավ տրամադրությամբ մոտենանք "Նորդշելլանդի" դեմ հանդիպմանը:
| |
|
Total comments: 0 | |