Home » 2012 » Հունիս » 6 » Հենրիխ Մխիթարյանը փողի հետևից ընկնող չէ
13:50
Հենրիխ Մխիթարյանը փողի հետևից ընկնող չէ
 Երեկ Հայաստան-Ղազախստան ընկերական խաղից հետո փոքրիկ հարցազրույց ունեցա մեր թիմի առաջատարներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի հետ: Ստորև ներկայացնում եմ այն.
-Հենրի՛խ, արդեն ամառ է, և շուտով տրանսֆերային պատուհանը կբացվի: Հնարավո՞ր է` հաջորդ մրցաշրջանից այլ թիմում տեսնենք քեզ:
-"Շախտյորի" հետ մինչև 2015թ.-ը գործող պայմանագիր ունեմ: Չեմ ցանկանում այլ թիմ տեղափոխվել, եթե, իհարկե, ակումբը չորոշի ինձ վաճառել:
-Իսկ եթե ամեն դեպքում որոշեցին քեզ վաճառել, ո՞ր թիմում կցանկանայիր խաղալ:
-Իհարկե, իմ ներկայիս ակումբից առավել բարձր կարգ ունեցող թիմում:
-Կոնկրետ անուններ չե՞ս նշի: Ո՞ր թիմերն են հետաքրքրում քեզ:
-Չէի ցանկանա կոնկրետ անուններ հայտնել, բայց ասեմ` "Շախտյորից" մակարդակով առավել բարձր թիմում կցանկանայի խաղալ:
-Ի՞նչ կարծիքի ես ռուսական "Անժի" տեղափոխման մասին:
-Այսօր "Անժին" դեռևս չի էլ հասել "Շախտյորի" մակարդակին:
-Բայց "Անժին" շատ էլ հետ չէ "Շախտյորից". թիմն արդեն եվրագավաթներում խաղալու իրավունք ունի:
-Ամեն դեպքում, "Շախտյորը" չեմ փոխի "Անժիի" հետ:
Հ.Գ.: Շատ ուրախ եմ, որ մեր ազգային թիմի տղաները փողի հետևից չեն վազում: Դա շատ լավ է:
©Հարություն Ծատրյան
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 522 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0