11:53 Հենրիխի հետ հեշտ է "լեզու գտնել" | |
Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքն օրերս բավական հետաքրքիր մի նոր հարցում է անցկացրել` փորձելով պարզել, թե ով է իրենց թիմի հանրության հետ ամենից շփվող "հանքափորը": Այսօր պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցել են թիմի 1115 երկրպագուներ: Հարցվածների ավելի քան 56.23 տոկոսը (ուղիղ 627 երկրպագու) կարծում է, որ ամենից հեշտը թիմի հայազգի առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ "լեզու գտնելն է", իսկ 2-րդ հորիզոնականում "Շախտյորի" խորվաթ ավագ Դարիո Սռնան է. նրա օգտին քվեարկել են պաշտոնական կայքի հարցվողների 18.57 տոկոսը (ուղիղ 207 երկրպագու): Ասենք` շնորհավո՛ր:
| |
|
Total comments: 0 | |