Home » 2013 » Հունվար » 16 » Հենրիխի թիմը կարող է առաջատարի կորցնել
12:37
Հենրիխի թիմը կարող է առաջատարի կորցնել
 Այսօր առավոտյան դոնեցկյան "Շախտյորին" է միացել ակումբի առաջատար բրազիլացին` Վիլիանը: Վիլիանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաք է ժամանել հայրենի Բրազիլիայից, որտեղ անցկացրել է տոնական օրերը: "Հանքափորների" կիսապաշտպանի` իր թիմին ուշ միանալը արդեն բազում ստահոդ լուրերի պատճառ է հանդիսացել, իսկ եթե հաշվի առնենք, որ վերջերս թիմը գնել է բրազիլացի Թայսոնին, ապա կարելի է մտածել, որ 24-ամյա Վիլիանը կարող է շուտով իրոք հեռանալ իր թիմից: Ի դեպ, բրազիլացու ծառայություններով այսօր ակտիվորեն հետաքրքրվում են լոնդոնյան "Չելսին" ու "Տոտենհեմը": Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս 25 մլն ֆունտ է կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 345 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0