Home » 2013 » Հունվար » 11 » Հենրիխը նոր խաղընկեր ունի
19:31
Հենրիխը նոր խաղընկեր ունի
 Ուկրաինական "Մետալլիստ" և "Շախտյոր" ակումբները պաշտոնապես հայտարարության են եկել բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Թայսոնի տրանսֆերի վերաբերյալ: "Խլուրդները" օգտագործել են նաև խաղացողի պայմանագրում առկա կետը, և ձեռք են բերել այս խաղացողին 20 մլն դոլլարի դիմաց: Նշվում է, որ "Շախտյորը" ցանկանում էր ձեռք բերել խաղացողին 15 մլն դոլլարի դիմաց, սակայն ոչինչ չստացվեց: Ավելի վաղ նշվում էր, թե Թայսոնը կմեկնի Լոնդոնի "Չելսի" 10 մլն եվրոյով:
   Հ.Գ.: Ինչպես հաղորդում է "Շախտյորի" մամլո ծառայությունը, հունվարի 10-ին ֆուտբոլային ակումբներ "Շախտյորի" և "Մետալլիստի" նախագահները` Ռինաթ Ահմետովը ու Սերգեյ Կուչերը բանակցություններ են անցկացրել հարձակվող Բարսելոս Թայսոնի` խարկովյան ակումբից Դոնեցկ տեղափոխվելու մասին: Բանակցությունը իրականում բավականին բարդ է եղել. ֆուտբոլիստի դիմաց "Շախտյորի" առաջարկած 15 միլիոն դոլարը չի գոհացրել "Մետալլիստի" սեփականատիրոջը: Կողմերը համաձայնության չեն եկել: Ապա դոնեցկյան կողմը օգտագործել է "Մետալլիստի" հետ Թայսոնի ունեցած պայմանագրի այն կետը, ըստ որի` ֆուտբոլիստը կարող է լքել իր ակումբը 20 միլիոն դոլարի դիմաց: Արդյունքում "Շախտյորը" վճարեց 20 միլիոն դոլար: Բրազիլացի 24-ամյա լեգեոների և դոնեցկյան ակումբի պայմանագիրը սկսվել է հունվարի 11-ից և կտևի 5 տարի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 331 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0