18:30 Հենրիխը՝ Ուկրաինայի առաջնության "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատար | |
Ինչպես հայտնում է terrikon.com կայքը, պարզ են Ուկրաինայի առաջնության "Լավագույն գոլային փոխանցում" և "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատարների անունները: "Հանքափորների" ավագ Դարիո Սռնան առաջնության 17 տուրերից հետո լավագույն գոլային փոխանցում կատարողն է` իր հաշվին ունենալով 9 գոլային փոխանցում: Խորվաթ պաշտպանին հաջորդում է "Գովերլայի" ֆուտբոլիստ Դմիտրի Տրուխինը, որն իր հաշվին ունի 7 գոլային փոխանցում: "Գոլ+գոլային փոխանցում" անվանակարգում արդեն վարկանիշային աղուսյակը շատ մեծ առավելությամբ (23 միավոր) գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 17 տուրի ընթացքում խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Աղուսյակում նրան հաջորդում է Կիևի "Դինամոյի" ֆուտբոլիստ Բրաուն Իդեյեն, ում օգտին 13 միավոր կա (12+1 տարբերակով): Հավելենք, որ Հենրիխը այս մրցաշրջանում Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է: Լավագույն գոլային փոխանցումներ կատարողներ 1. Դարիո Սռնա ("Շախտյոր") - 9 2. Դմիտրի Տրուխին ("Գովերլա") - 7 3-4. Հենրիխ Մխիթարյան ("Շախտյոր") - 6 3-4. Մաքսիմ Շացկիխ ("Արսենալ") - 6 5-7. Թայսոն ("Մետալիստ") - 5 5-7. Վիլիան ("Շախտյոր") - 5 5-7. Կլեյթոն Խավիեր ("Մետալլիստ") - 5 8-14. Խոսե Սոսա ("Մետալլիստ") - 4 8-14. Ֆերնանդինյո ("Շախտյոր") - 4 8-14. Մարլոս ("Մետալլիստ") - 4 8-14. Ռոման Զոզուլյա ("Դնեպր") - 4 8-14. Միգել Վելոզու ("Դինամո") - 4 8-14. Ջուլիանո ("Դնեպր") - 4 8-14. Դավիդ Թարգմանաձե ("Իլյիչևեց") - 4 "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատարներ 1. Հենրիխ Մխիթարյան ("Շախտյոր") - 23 (17+6) 2. Բրաուն Իդեյե ("Դինամո") - 13 (12+1) 3-6. Լուկաս ("Կարպատներ") - 11 (8+3) 3-6. Ջուլիանո ("Դնեպր") - 11 (7+4) 3-6. Կլեյթոն Խավիեր ("Մետալլիստ) - 11 (6+5) 3-6. Մաքսիմ Շացկիխ ("Արսենալ") - 11 (5+6) 7. Դարիո Սռնա ("Շախտյոր") - 10 (1+9) 8-9. Ալեքսեյ Անտոնով ("Կրիվբաս") - 9 (6+3) 8-9. Ռոման Բեզուս ("Վորսկլա") - 9 (6+3) 10-14. Ջոնաթան Քրիսթալդո ("Մետալլիստ") -8 (8+0) 10-14. Ժունիոր Մորաեշ ("Մետալուրգ") - 8 (6+2) 10-14. Եվգենի Սելեզնև ("Դնեպր") - 8 (5+3) 10-14. Թայսոն ("Մետալլիստ") - 8 (3+5) 10-14. Դմիտրի Տրուխին ("Գովերլա") - 8 (1+7)
| |
|
Total comments: 0 | |