     Իսպանիայի "Լա Լիգայի" առաջնության 29-րդ տուրի "Օսասունայի" հետ խաղից հետո "Հերկուլեսի" ղեկավարությունը որոշում է կայացրել ակումբից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ
Էստեբան Վիգոյին (խմբ. խաղն ավարտվել է "Օսանսունայի" ջախջախիչ հաղթանակով` 4-0): Թեև խաղից հետո Վիգոն հայտարարել է, որ հավատում է թիմին և
չի պատրաստվում հեռանալ: Նշենք, որ "Հերկուլեսն" այժմ "Լա Լիգայի" առաջնության վերջին`
20-րդ տեղում է: Թիմը 29 խաղից հետո վաստակել է ընդամենը 26 միավոր, այնինչ մրցաշրջանի սկզբում հաղթում էր "Բարսելոնային" և այլ թիմերի:
|