Ռումինական "Դելտա" ակումբի նիգերիացի խաղացող Հենրի Իելեվերեն օրերս մահացել է հենց ֆուտբոլային դաշտում: Երիտասարդ սևամորթ խաղացողն իրեն վատ է զգացել հանդիպման մեկնարկից ընդամենը 15 րոպե հետո: Նա ուշաթավել է խաղի ժամանակ, իսկ խաղադաշտում արագորեն հայտնված բժիշկները փորձել են մոտ 30 րոպե վերակենդանացնել նրան, սակայն ֆուտբոլիստն արդեն մահացել էր: Թե ինչը կարող էր ֆուտբոլիստի մահվան պատճառ դառնալ, դեռևս պարզված չէ:
|