Home » 2011 » Սեպտեմբեր » 3 » Հերթը մեր երիտասարդականինն է
17:10
Հերթը մեր երիտասարդականինն է
 Երեկ ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում Անդորրայի ընտրանու հետ կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում էին ընդգրկված երիտասարդականի խաղացողներ Արտակ Եդիգարյանը, Մասիս Ոսկանյանը և Էդգար Մալաքյանը: Վերջինս խաղավերջում դուրս եկավ փոխարինման և առաջին իսկ անգամ գնդակին դիպելուց հետո փորձեց հեռվից հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Հայկական սպորտային լրագրողները Անդորրայից հայտնում են, որ վերը նշված 3 ֆուտբոլիստները միացել են երիտասարդկան հավաքականին և այսօր ԵՎՐՈ 2013-ի ընտրական փուլի շրջանակներում կմասնակցեն Անդորրայի երիտասարդական ընտրանու դեմ կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 19:00-ին: Երեկ, տեսնելով մեր մեծահասակների ցուցադրած փայլուն խաղը, կարող ենք ասել, որ հերթը հասել է մեր երիտասարդականին ու նրանք պետք է փորձեն կրկնել իրենց մեծերի ցուցադրած արդյունավետ խաղը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 464 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0