Գերմանական ակումբները վերջին շրջանում բավականին շատ են օգտվում ասիացի ֆուտբոլիստների ծառայություններից, ովքեր իրենց հերթին բավականին օգտավետ ֆուտբոլ են ցուցադրում: Ճապոնիայի ազգային հավաքականի հարձակվող Տակասի Ունային ֆուտբոլային կարիերան կշարունակի "Բոխումում", որը ներկայացնում է երկրորդ "Բունդեսլիգան": "Ես միշտ երազել եմ խաղալ Եվրոպայում: Կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի օգնեմ "Բոխումին" դուրս գալու առաջին "Բունդեսլիգա",-ասել է 23-ամյա հարձակվողը:
|