Home » 2012 » Նոյեմբեր » 22 » ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին նվիրված սեմինար
09:32
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին նվիրված սեմինար

 Օրերս ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում` նվիրված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին: Այս սեմինարը կազմակերպել էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների համար: Այդ սեմինարն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական արդար խաղի պատասխանատու Ֆիլիպ Ռասմուսենը: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, սեմինարի նպատակն էր մեր ակումբների գլխավոր քարտուղարներին և հաշվապահներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգին և ֆինանսական արդար խաղի վերջին նորամուծություններին և տենդենցներին, որոնք հիմնականում վերաբերում են բոլոր ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի 2012թ.-ի կանոնակարգում տեղ գտած բազում փոփոխություններին և արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշի պահանջներին:
   Մասնավորապես ներկայացվել է ֆինանսական արդար խաղի կիրառելիությունը և առկա պահանջները, որոնք ուժի մեջ են մտնելու գալիք 2013/14 մրցաշրջանում: Հանդիպման վերջում մեր ակումբների ներկայացուցիչներն հնարավորություն է տրվել հարցեր ուղղել Ռասմուսենին: Ծավալված բուռն և հետաքրքիր քննարկման արդյունքում շատերը ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0