Home » 2012 » Մարտ » 13 » ՀՖՖ-ի ու ՀԱՕԿ-ի միջև կոնֆլի՞կտ է ծագել
10:48
ՀՖՖ-ի ու ՀԱՕԿ-ի միջև կոնֆլի՞կտ է ծագել

 Արդյո՞ք ինչ-որ ներքին խնդիրներ են ծագել, որոնց մասին մարզասերները ոչինչ չգիտեն: Անդրադառնալով ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրությանը` կապված Հայաստանի ֆուՏբոլային օլիմպիական ընտրանու ենթադրվող մարզահագուստի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջերս կազմակերպված մամուլի ասուլիսում արտահայտած մտքի հետ` ՀՖՖ մամուլի քարտուղարութունը տեղեկացնում է, որ ՀԱՕԿ-ում երբեք տեղյակ չեն եղել, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում և մասնակցել են ընտրական հանդիպումներինԲացի այդ, ՀՖՖ մամուլի ծառայությունը բավականին կոշտ դիրքորոշմամբ հաղորդագրություն է տարածել, որն առանց մեկնաբանման ներկայացնում ենք ստորև.
   "Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել ևս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարևորը, ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների մարզահագուստ կրելու պայմաններին և պայմանագրային պարտավորություններին: Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում և մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել: Թերևս լավ կլինի, որ այս խնդիրներից տեղյակ լինեն ՀԱՕԿ-ի տարատեսակ աշխատակիցները, որպեսզի դրա արդյունքում տեղյակ լինեն նաև ՀԱՕԿ-ի ղեկավարները: Ինչ խոսք, անչափ շնորհակալ ենք, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է, որպեսզի "...վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր": Իսկ մինչ ՀԱՕԿ-ում կուսումնասիրեն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի` ֆուտբոլը կանոնակարգող հազարավոր փաստաթղթերը, միջազգային այդ հեղինակավոր կառույցների անդամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կշարունակեն զբաղվել հայկական ֆուտբոլի վերելքով":

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 639 | Added by: Hartsat | Tags: Ռուբեն Հայրապետյան, ՀՖՖ, Գագիկ Ծառուկյան, ՀԱՕԿ, ՀՖՖ-ի ու ՀԱՕԿ-ի միջև կոնֆլի՞կտ է ծա | Rating: 5.0/3
Total comments: 0