17:02 ՀՖՖ-ի պաշտոնական կայքը` թուրք հաքերների զոհ | |
ՀՖՖ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել հաքերների կողմից: Հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 28-ի առավոտյան` այսինքն` այսօր, անհնար էր մուտք գործել Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ըստ ամենայնի` այն հարձակման է ենթարկվել
թուրք հաքերների կողմից, քանի որ կայք մուտք գործելիս հայտնվում էր Turkey
Cyber Army գրությամբ և թուրքական "Բեշիքթաշի" ֆուտբոլիստներով պատկեր:
Ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական սպորտային ֆեդերացիայի կայքը նման հարձակման է ենթարկվում: Հիշեցնենք, որ ՀՖՖ պաշտոնական կայքը պատրաստվում էր 18:00-ից օնլայն հեռարձակմամբ ներկայացնել Սերբիա - Հայաստան ընկերական հանդիպումը: | |
|
Total comments: 0 | |