18:05 ՀՖՖ-ից հաստատել են, որ նոր ՖԱՆ շարժում է ստեղծվում | |
![]() Այդ ինֆորմացիան բավականին կցկտուր էր, այդ պատճառով էլ մեր կայքը միանգամից կապ հաստատեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանի հետ: Ինչպես նշում է ՀՖՖ մամուլի քարտուղարը, այսուհետ, Ֆուտբոլի ֆեդերացիայի ենթակայության տակ, իրոք, կգործի մի նոր ՖԱՆ ԱԿՈՒՄԲ. «Թե ովքեր կղեկավարեն ՖԱՆ ԱԿՈՒՄԲԸ և ինչպիսին կլինի այն, կիմանաք շատ շուտով: Այսօր միայն կարող եմ հաստատել այն, որ ՀՖՖ պաշտոնական կայքում հայտնված այդ ինֆորմացիան համապատասխանում է իրականության: Ստեղծվում է նոր ֆան շարժում, որը միշտ էլ կլինի մեր ազգային հավաքականի կողքին: Այն մեր ազգային թիմին կսատարի բոլոր հանդիպումների ժամանակ»: Մեր այն հարցին, թե արդյոք ՀՖՖ ենթականության տակ ստեղծվող նոր ՖԱՆ ԱԿՈՒՄԲԸ մեր ազգային առաջնության թիմերին կսատարի, ասենք, նաև միջազգային հանդիպումների ընթացքում, Տիգրան Իսրայելյանը չկարողացավ հստակ պատասխանել. «Որոշ ժամանակ անց ամեն բան շատ ավելի հստակ կլինի: Մի փոքր ժամանակ է հարկավոր ամեն ինչ հնարավորինս լավ կարգավորելու համար: Շուտով նաև պաշտոնական հայտարարություններ կլինեն, չեմ բացառում, որ գուցե հատուկ այս թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս հրավիրվի: Խորհուրդ կտայի մի փոքր սպասել»: | |
|
Total comments: 0 | |