16:57 ՀՖՖ-ն երկրպագուների ուղևորություն է կազմակերպում Անդորրա և Սլովակիա | |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սույն թվականի սեպտեմբերի
1-ից
6-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է երկրպագուների ուղևորություն դեպի Անդորրա և Սլովակիա`
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումներին աջակցելու նպատակով: Ուղևորության համար վճարելով
500 եվրո
(ՀԳ.: Նշված գումարը չի ներառում վիզայի ու հյուրանոցային ծախսերը)`
ֆուտբոլասերները հնարավորություն կունենան սեպետեմբերի 1-ին Երևանից մեկնել Բարսելոնա, սեպտեմբերի 4-ին՝ Բարսելոնայից Բրատիսլավա, իսկ սեպտեմբերի 6-ին` Բրատիսլավայից Երևան:
Ուղևորության արժեքի մեջ է մտնում Անդորրա–Հայաստան ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների, ինչպես նաև Չեխիա–Հայաստան երիտասարդների ու Սլովակիա–Հայաստան ազգային հավաքականների հանդիպումերի տոմսերը: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը: Հղումը`
ՀՖՖ քարտուղարույթան:
| |
|
Total comments: 0 | |