Home » 2011 » Սեպտեմբեր » 24 » ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիանում է Պլատինիի աշխատանքով
13:32
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիանում է Պլատինիի աշխատանքով
 ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրական տպավորություններով է վերադարձել Կիպրոսում կայացած ՈՒԵՖԱ-ի կոնգրեսից: Հայկական սպորտային լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պարոն Հայրապետյանն ասել է. "Պլատինիի կողմից տեսա ֆանտաստիկ նվիրվածություն ֆուտբոլին: Հավաքել է նաև շատ լավ թիմ: Շուտով կտեսնեք, թե որքան արդյունավետ փոփոխություններ կլինեն, թե որքան կավելանան ակումբներին և հավաքականներին տրամադրվող գումարները":
Հայկական ֆուտբոլի ղեկավարը հայտնեց նաև, որ առաջիկայում Հայաստանը զգալիորեն շատ գումարներ կվաստակի հեռուստահեռարձակումբների վաճառքից. "Պատկերացրեք, որ վերջին 9 տարիներին մեր ֆեդերացիան ստացել է ընդամենը 3.2 մլն եվրո, իսկ ահա գալիք ընտրական փուլի հեռարձակումներից ստանալու ենք 4.5 մլն եվրո, գումարած բոնուս Իտալիայի հետ խաղի համար։ Ու այսպես շարունակվելու է մյուս տարիներին": Վերջում հավելենք, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է հավաքականների համար նախատեսված օրերը միմյանց մոտեցնելու հարցը, ինչը թույլ կտա միանգամից մի քանի ընկերական խաղ անցկացնել, որի առիթով Հայրապետյանն ասել է. "Այս հարցում մենք տվել ենք մեր համաձայնությունը: Սա թույլ կտա կրճատել ֆեդերացիաների ծախսերը, իսկ հավաքականի խաղացողներին հնարավոր կլինի հավաքագրել սովորականից երկար ժամանակով":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 410 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1