Հոլանդացի հանրաճանաչ մասնագետ Գուս Հիդինգը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Ռուսաստան: Հոլանդական լրատվամիջոցները միաձայն պնդում են, որ Թուրքիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը կգլխավոր Մախաչկալայի "Անժին": Սպասվում է, որ Հիդինգը կես տարվա պայմանագիր կստորագրի ռուսական ակումբի հետ` հետագայում այն երկարաձգելու պայմանով:
|