Home » 2012 » Փետրվար » 10 » Հիգուայինի եղբայր. "Մոուրինյոն անառակի որդի է"
20:03
Հիգուայինի եղբայր. "Մոուրինյոն անառակի որդի է"
 Իր կրտսեր եղբոր շնորհիվ Մադրիդի "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինը կարող է հեռանալ "բլանկոսների" կազմից` այս ամռանը տեղափոխվելով Լոնդոնի "Չելսի": Բանն այն է, որ արգենտինացի գոլահարի փոքր եղբայր Լաուտարո Հիգուայինը հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում քննարկել է "սերուցքայիների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` թիմին այս ամռանը լքելու մասին տարածված տեղեկությունները: Լաուտարոն գրել է. "Դա ամենալավ բանը կլինի, որը երբևէ կարող է պատահել "Ռեալի" հետ, քանի որ Մոուրինյոն շատ վատ անառակի որդի է, ով չի էլ կարողանում հաղթել "Բարսելոնային":
     Հավելենք, որ այս ոչ գեղեցիկ հայտարարությունն անմիջապես հեռացվել է միկրոբլոգից, սակայն այդ կարճ ժամանակում "Ռեալի" մոլի երկրպագուները կարողացել են տարբեր խորամանկությունների միջոցով այս հայտարարությունը տարածել ողջ համացանցում:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1