Home » 2011 » Հոկտեմբեր » 31 » Հիմա էլ գուշակություններ է անում ոչխարը
15:20
Հիմա էլ գուշակություններ է անում ոչխարը
 Հարգելի այցելուներ, երևի բոլորդ էլ հիշում եք ութոտնուկ Պաուլին, որն անսխալ գուշակում էր աշխարհի առաջնության հանդիպումների ելքերը: Պաուլից հետո հայտնվեցին տարատեսակ կենդանիներ` կրիա, արջ, փիղ և բազմաթիվ այլ կենդանիներ, որոնց ոչ միշտ էր հաջողվում ճիշտ կանխատեսումներ անել: Այդ "տաղանդավոր" կենդանիների ցանկն այժմ համալրել է Սոնի Վուլ անունով ոչխարը: Բանն այն է, որ Սոնին դեռևս չի սխալվել և ճիշտ է գուշակել Նոր Զելանդիայի ազգային հավաքականի մասնակցությամբ ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումների ելքերը: Հենց Վուլի կատարած կանխատեսումների արդյունքում այժմ նորզելանդացիները հայտնվել են ռեգբիի աշխարհի առաջնության եզրափակչում: Սոնիի կանխատեսմամբ` հենց նրանք էլ կնվաճեն գավաթը: Ոչխարի տերը համոզված է, որ Սոնիի դերը մեծ է նորզելանդացիների հաջողության մեջ. "Նա միակն է 40 մլն ոչխարների մեջ, ով նման ունակություններ ունի: Ես երազում եմ, որ Սոնին դառնա Նոր Զելանդիայի ազգային հավաքականի խորհրդանիշը: Նրան իսկապես դուր է գալիս ռեգբին: Հիշեք նրա անունը` Սոնի Վուլ. նա պատմության մեջ կմտնի"- ոչխարի տիրոջ` Դենի Բոյդի խոսքերն է մեջբերում Նոր Զելանդիայի ռեգբիի ազգային հավաքականի պաշտոնական կայքը:
Մեզ մնում է միայն սպասել, թե եզրափակչում արդյոք կկարողանա հաղթել Նոր Զելանդիայի հավաքականը` իրականություն դարձնելով Վուլի կանխատեսումը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 642 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 2