Քանի դեռ շարունակվում է "Ամերիկայի գավաթը", որտեղ Չիլիի ազգային ընտրանու հետ հանդես է գալիս Ալեքսիս Սանչեսը, տեղեկությունները Սանչեսի տրանսֆերի շուրջ կշարունակվեն ավելի ու ավելի արագ տեմպերով: Հիմա էլ տեղեկություններ են տարածվել այն մասին, թե իբր "Նապոլին" լուրջ ծրագրեր ունի կապված Ալեքսիս Սանչեսի հետ և նրան առաջարկում բավականին լավ պայմաններով պայմանագիր: Իսկ "Ուդինեզեի" նախագահ Ջանպաոլո Պոցցոն չի հերքել այդ ամենը` նշելով, որ "Նապոլիի" կողմից արդեն իսկ կա առաջարկ:
|