Home » 2011 » Մարտ » 7 » Հնարավոր է` Գագոն հեռանա "Ռեալից"
19:23
Հնարավոր է` Գագոն հեռանա "Ռեալից"
Մադրիդյան Marca պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլը" կարող է ամառային  տրանսֆերային պատուհանի ժամանակ պայքարել  Մադրիդի "Ռեալի" երիտասարդ հենակետային ֆուտբոլիստ Ֆերնանդո Գագոյին ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսը չի դնում արգենտինացի ֆուտբոլիստի վրա և պատրաստ է հրաժարվել նրանից:
Վերջում հավելենք, որ "արքայական ակումբի" ղեկավարությունը Գագոյին 11 մլն. եվրո է գնահատում, սակայն անգլիացիները նրան 9 մլն.  եվրոյից ավելին մտադիր չեն տալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0