Home » 2012 » Մայիս » 1 » Հոջսոնին հրավիրում են հավաքական
09:18
Հոջսոնին հրավիրում են հավաքական
 Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես թույլտվություն է ստացել "Վեստ Բրոմվիչ" ակումբից թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ բանակցություններ վարելու հարցում․ այս մասին հայտնում են բրիտանական հայտնի լրատվամիջոցները։ "Շնորհակալ ենք "Վեստ Բրոմվիչ" ակումբի ղեկավարներին, ովքեր համաձայնեցին թույլ տալ մասնագետի հետ պաշտոնական բանակցություններ վարելու։ Ռոյ Հոջսոնը միակ մարզիչն է, ով կարող է թիմին օգնել Ֆաբիո Կապելոյի հեռանալուց հետո։ Այսօր ևեթ սկսվելու են բանակցությունները, և հույս ունենք, որ հենց Ռոյը կդառնա մեր ազգային հավաքականի մարզիչը, ում հետ թիմը հաջողությունների կհասնի",- ասել է Ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Բերնշտեյնը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0