Անգլիական "Վեստ Բրոմվիչի" գլխավոր մարզիչ Ռոյ
Հոջսոնը կարծիք է հայտնել, որ անգլիական "Պրեմիեր լիգայում" անհրաժեշտ է ձմեռային
ընդմիջում անել: Ըստ վաստակաշատ մարզչի` ամառային ընդմիջումը մրցաշրջանների միջև շատ մեծ
է: "Մենք սկսում ենք խաղալ օգոստոսի
կեսերին, և հունվարին բոլոր ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների համար
հանդիպումները դառնում են արդեն անհետաքրքիր աշխատանք: Միևնույն ժամանակ
ընդմիջումները մրցաշրջանների միջև շատ երկար է լինում: Այնպես, որ, իմ կարծիքով, ավելի լավ է
կարճատև ընդմիջում անել ձմռանը և քիչ հանգստանալ ամռանը: Հավատացեք, միայն
ես չեմ այդպես մտածում: Իտալիայում, օրինակ, նմանատիպ ընդմիջումը թույլ է
տալիս թիմերին թարմացնել իրենց ուժերը",-Հոջսոնի խոսքերն է մեջբերում
Goal.com հանրահայտ պարբերականը:
|