Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիան արդեն պաշտոնապես հաստատել է, որ թիմը "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ կգլխավորի Ռոյ Հոջսոնը, ում հետ մինչև 2016թ․-ը գործող պայմանագիր է ստորագրվել։ Ֆուտբոլի Ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Բերնշտեյնն այսօր 4-ժամյա խոսակցություն է ունեցել հանրահայտ մասնագետի հետ և արդյունքում մասնագետը ընդունել է հավաքականը գլխավորելու առաջարկը։ Հարկ է նշել, որ վերջին ամիսներին Ռոյ Հոջսոնը գլխավորում էր "Վեստ Բրոմվիչը", որն այսօր զբաղեցնում է "Պրեմիեր լիգայի" 10-րդ հորիզոնականը։
Նշենք, որ մասնագետը հավաքականների հետ աշխատելու փորձ արդեն ունի՝ 1992-1995թթ․-ի ընթացքում աշխատել է Շվեյցարիայում, 2002-2004թթ․-ին գլխավորել է ԱՄԷ-ի ընտրանին, իսկ 2006-2007թթ․-ի ընթացքում մարզել է Ֆինլանդիայի ազգային հավաքականը։
"Հույս ունեմ, որ Հարրի Ռեդնապն ինձնից շատ չի նեղանա։ Ես ու Հարրին լավ ընկերներ էինք, ու մեծ հույսեր ունեմ՝ կմնանք այդպիսին",- ասել է Ռոյը։
Հավելենք, որ "ԵՎՐՈ 2012"-ի խմբային փուլում Անգլիայի ազգային ընտրանու հիմնական մրցակիցներն են Ուկրաինան, Ֆրանսիան ու Շվեդիան։