Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, "ռոսոներիների" հոլանդացի հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը հավատում է, որ հաջորդ
մրցաշրջանում իր թիմը ավելի լավ հանդես կգա քան նախորդում: "Ես կասկածներ չունեմ, որ "Միլանը" կշարունակի մրցունակ թիմ լինել ու գավաթներ նվաճել",-հոլանդացու խոսքերը մեջբերել է La Gazzetta dello Sport հանրահայտ պարբերականը: "Մենք Իտալիայի չեմպիոնն ենք։ Նախորդ մրցաշրջանի հետ համեմատ մենք կորցրել
ենք միայն Անդրեա Պիրլոյին, բայց տեսեք, թե ովքեր են միացել մեզ: Մնացած ամեն ինչ նույնն է։ Մենք լավ կազմ
ունենք, որն անցած մրցաշրջանում դիմակայել է հզոր "Ինտերին" և "Նապոլիին", այնպես որ նոր մրցաշրջանում հիմնական նպատակ կարելի է հաշվել "Չեմպիոնների լիգայի" գավաթի նվաճումը: Մենք պետք է ուղղակի նույն ֆուտբոլը ցուցադրենք, այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում",-իր "ճառն" այսպես է ավարտել վան Բոմելը:
|