Home » 2012 » Օգոստոս » 10 » Հոլանդիայի առաջնության 12 տարվա բոլոր խաղերի գինը մոտ 1 մլրդ եվրո է
08:02
Հոլանդիայի առաջնության 12 տարվա բոլոր խաղերի գինը մոտ 1 մլրդ եվրո է
 Ավստրալացի հայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և նրան պատկանող FOX International Channels ընկերությունը օրերս լիովին ձեռք են բերել Հոլանդիայի ֆուտբոլի ազգային առաջնության խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը մոտակա 12 տարիների համար: Արդեն կնքված և հաստատված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2013/14 մրցաշրջանից սկսած և այդ 12 տարիների ընթացքում ուղիղ 960 մլն եվրոյի եկամուտ կբերի Հոլանդիայի ֆուտբոլային լիգայի ղեկավարներին:
  Ըստ ամերիկացի տեսաբանների` Ռուպերտ Մերդոկի ընկերությունն առաջին մրցաշրջանի համար մոտ 60 մլն եվրո կվճարի խաղերի ցուցադրման իրավունքների համար, իսկ ահա արդեն իսկ 2014/15 մրցաշրջանից սկսած այդ գումարը կարող է հասնել 80-ից մինչև 100 մլն-ի` կախված զանազան հանգամանքներից: Սպասվում է նաև, որ նոր հեռուստաալիք կտեղծվի Dutch Sky Sports անունով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0