00:07 Հոնդան` "Բորուսիայի" ուշադրության կենտրոնում | |
Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես գերմանական ֆուտբոլի մեր օրերի առաջամարտիկ Դորտմունդի "Բորուսիան" պաշտոնական առաջարկ կանի Մոսկվայի "ԲԿՄԱ"-ին` Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Գերմանական ակումբը 26-ամյա ճապոնացու համար կառաջարկի մոտավորապես 18 մլն եվրո: Հավելենք նաև, որ ճապոնացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև Իտալիայում. խաղացողի համար "Լացիոն" ամռանը մոտ 15 մլն եվրո էր առաջարկել, սակայն "ԲԿՄԱ"-ի ղեկավարությունը միանգամից մերժել էր այդ առաջարկը:
| |
|
Total comments: 0 | |