Home » 2011 » Ապրիլ » 23 » Հովհաննես Գրիգորյան. "Մենք լուրջ ենք տրամադրված"
09:51
Հովհաննես Գրիգորյան. "Մենք լուրջ ենք տրամադրված"
 Գյումրիի "Շիրակի" աջ պաշտպան Հովհաննես Գրիգորյանի համար վաղը "Բանանցի" հետ կայանալիք խաղն առանձնահատուկ է, քանի որ Գրիգորյանը շուրջ 5 տարի հանդես է եկել "Բանանցում":
"Շիրակի" պաշտոնական կայքի հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանն ասել է. "Վերջին շրջանում միավորների շատ կորուստ ունեցանք և արդեն ժամանակն է, որ միավորներ վաստակենք: Շատ մարտական ենք տրամադրված, քանի որ նահանջելու տեղ այլևս չկա: "Բանանցը" ուժեղ թիմ է, բայց այս տարի անհաջող է հանդես գալիս: Մոտ 5 տարի հանդես եմ եկել այդ ակումբում և այդ ընթացքում նման անհաջող մեկնարկ չէր եղել: Տեղյակ չեմ, թե ինչն է պատճառը: Ներկայիս "Բանանցում" շատ քիչ են այնպիսի ֆուտբոլիստները, որոնց հետ միասին հանդես ենք եկել: Փոփոխությունները բավական շատ են։ Անկախ ամեն ինչից` մենք լուրջ ենք տրամադրված և "Բանանցի" անհաջողությունները ոչինչ չեն նշանակում: Ամեն դեպքում, մենք պետք է խաղանք մեր ֆուտբոլը":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 554 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0