Home » 2012 » Մայիս » 31 » Հունաստան-Հայաստան. խաղից առաջ
18:32
Հունաստան-Հայաստան. խաղից առաջ
Այսօր՝ մայիսի 31-ին, ընկերական հանդիպումների շրջանակներում միմյանց դեմ են դուրս գալու Հունաստանի և Հայաստանի ազգային հավաքականները: Այս հանդիպումից շատերը մեծ սպասելիքներ ունեն. մի կողմից հույները պատրաստվում են "ԵՎՐՈ 2012"-ի եզրափակիչ փուլին, իսկ ահա հայերն էլ փորձում են ինչպես ուրախություն պատճառել իրենց երկրպագուներին, այնպես էլ պատրաստվել Բրազիլիայում 2014թ.-ին կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումներին: Թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել, սակայն մի բան հաստատ է. երկուսն էլ անելու են ամեն ինչ իրենց սպասելիքներն արդարացնելու համար:
     Խմբ. կայքի խմբագրությունը հույս ունի, որ մեզ հիանալի ու գեղեցիկ հանդիպում է սպասվում, որը, անկախ արդյունքից, մեծ հիացմունք կպատճառի բոլոր ֆուտբոլասերներին:
     Հավելենք, որ հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:30 րոպեին, իսկ մրցավայրն էլ Ավստրիայի Ֆուլպմես քաղաքը:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 365 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0