Home » 2012 » Մայիս » 31 » Հունաստանի մարզիչը նորամուծությունների կդիմի
18:14
Հունաստանի մարզիչը նորամուծությունների կդիմի
 Ինչպես հայտնի է, այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի հավաքականը Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ: Այն ընթացքում, ինչ Հայաստանի ազգային թիմը մայիսի 26-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, Հունաստանի հավաքականը, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, շաբաթ օրն ընկերական հանդիպում է անցկացրել Սլովենիայի հետ (Խմբ. նենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիով՝ 1-1 հաշվով, իսկ հունական թիմի միակ գոլը խփել է "Օլիմպիակոսի" պաշտպան Վասիլիս Տորոսիդիսը, ով 21-րդ րոպեին վնասվածք է ստացել ու փոխարինվել): Հունական լրատվամիջոցները հաղորդում են, որ Տորոսիդիսը կարող է բաց թողնել Հայաստանի հետ մրցավեճը: Այդ դեպքում նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա "Շալկեն 04"-ի երիտասարդ պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսը: Հունաստանի հավաքականի հարձակման գծում ուժեղ է մրցակցությունը: Հունական sport.gr-ն շատ հավանական է համարում, որ հայտնի հարձակվող Գեորգիոս Սամարասի փոխարեն, ով հանդես է գալիս շոտլանդական "Սելտիկում", կխաղա "Կայզերսլաուտերնի" երիտասարդ ու արագ ֆուտբոլիստ Կոստաս Ֆարտունիսը: Վերջինս փոխարինման էր դուրս եկել Սլովենիայի հետ խաղում: Դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ Հունաստանի պորտուգալացի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը դժգոհ է թիմի արդյունավետությունից և Հայաստանի հետ խաղում մտադիր է փորձարկումներ անել հարձակման գծում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0