Գերմանական "Շալկե 04" ակումբի հոլանդացի հարձակվող Կլաս Յան Հունտելարին ընդամենը 3 շաբաթ է մնում հետվնասվածքային բուժումն ավարտելու համար. այս մասին հայտնում է գերմանական Kicker թերթը: Հիշեցնենք, որ հոլանդացին ծնկի վնասվածք էր ստացել մարտի սկզբին և մինչ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: "Նրա ծնկի վիճակն անկայուն է: Ես խոսել եմ բժիշկների հետ. Հունտելարին չի կարելի շտապեցնել, քանի որ վնասվածքը կարող է ավելի բարդանալ",-ասել է գելզենկիրխենյան թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը:
|