Home » 2012 » Հունիս » 20 » Հույները խաղը կսկսեն սև թևկապներով
07:23
Հույները խաղը կսկսեն սև թևկապներով
 Հունաստանի ազգային հավաքականի խաղացողները "ԵՎՐՈ 2012"-ի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք Գերմանիայի ազգային ընտրանու հետ խաղին դաշտ կմտնեն հատուկ թևկապներով` հարգանքի տուրք մատուցելով երկուշաբթի օրը կյանքից հեռացած Ալկանտաս Պանագուլիսի հիշատակին: Հույն անվանի մասնագետը ժամանակին երեք անգամ գլխավորել է ազգային ընտրանին. նախ 1980թ.-ին նրա հետ թիմը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, ապա արդեն 1994թ.-ին Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է ՈՒԵՖԱ-ին, որպեսզի խաղի մեկնարկից առաջ 1 րոպե լռության տուրք մատուցվի հույն մասնագետին: Խնդրանքն ընդունվել է բոլորի կողմից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0