Գերմանական "Բավարիայի" նախագահ Ուիլի Հյոնեսն այսօր հայտարարել է` իր թիմը եվրոպական միակ գրանդն է, որը ֆինանսական կախում չունի այս կամ այն կազմակերպությունից: "Համոզված եմ` 6-7 տարուց հետո մենք կազատվենք նաև մարզադաշտի համար վճարվող պարտքից և կդառնանք աշխարհի ամենահարուստ ակումբը: Մեզնից հարուստ կլինեն "Մանչեսթեր Սիթիի" պես թիմերը, որոնք կախված են իրենց սեփականատերերից: Ֆինանսավորման տեսանկյունից մենք ամենաառողջն են ողջ Եվրոպայում",-ասել է Հյոնեսը Bild պարբերականին:
|