Home » 2012 » Փետրվար » 15 » Ի՞նչ ես ցանկանում ֆուտբոլից, "Մանչեսթեր Սիթի"
19:48
Ի՞նչ ես ցանկանում ֆուտբոլից, "Մանչեսթեր Սիթի"
 Հիմա էլ անգլիական հարուստ ակումբը ցանկանում է գրավել Իսպանիան: Ըստ The Daily Star պարբերականի ունեցած տեղեկությունների` այժմ էլ "քաղաքայիննրը" ցանկանում են ձեռք բերել Մադիդի "Ռեալի" բազմատաղանդ 24-ամյա արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Հաղորդվում է, որ "քաղաքաբնակները" ցանկանում են գնել հենց Դի Մարիային, քանի որ արգենտինացի "մեկ ոտանի" ֆուտբոլիստը (Խմբ. նշենք որ "մեկ ոտանի" ընդունված է անվանել ձախլիկ ֆուտբոլիստներին, ովքեր շատ դեպքերում չեն կարողանում աջ ոտքով հարվածներ կամ փոխանցումներ կատարել") որոշակի տարաձայնություններ ունի "Արքայական ակումբի" հետ. նախ "սերուցքայինները" չեն ցանկանում Դի Մարիային վճարել տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ, որը ցանկանում է ֆուտբոլիստը, հետո էլ եթե արգենտինացին հաջորդ մրցաշրջանում մնա "Ռեալում", ապա "բլանկոսները" ստիպված կլինեն "Բենֆիկային", որտեղ հանդես էր գալիս Դի Մարիան մինչ "Ռեալ" տեղափոխվելը, վճարել լրացուցիչ 10 մլն ֆունտ` դրանով իսկ արգենտինացու տրանսֆերը հասցնելով 35 մլն ֆունտի:
     Հավելենք, որ նախորդ ամառ Լոնդոնի "Չելսին" ֆուտբոլիստի համար պատրաստ էր "Ռեալին" վճարել 38 մլն ֆունտ, սակայն մադրիդցիները հրաժարվել էին վաճառել իրենց արգենտինացի հրաշամանուկին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 571 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0