Home » 2013 » Հունվար » 2 » Ի՞նչն է տուգանք "Շախտյորում"
12:31
Ի՞նչն է տուգանք "Շախտյորում"
 Բրազիլական UOL Esporte հանդեսին օրերս էլ հաջողվել է մի փոստաթուղթ գտնել, որտեղ նշվում են այն տուգանքները, որոնք կիրառվում են Դոնեցկի "Շախտյորի" ղեկավարության կողմից կարգուկանոնը խախտելու համար:
   Այսպես ուրեմն` թիմի մարզումային հավաքից ուշացումը հանգստից կամ էլ ազգային հավաքականների խաղերից հետո զրկում են խաղացողին ամսական աշխատավարձի 50 տոկոսից: Եթե նույն երևույթը կրկնվում է 2-րդ անգամ, ապա ֆուտբոլիստը այս դեպքում զրկվում է ամսական աշխատավարձի 90 տոկոսից:
    Եթե ֆուտբոլիստը թիմին տեղյակ չի պահում մարզումից բացակայության մասին, ապա զրկվում է աշխատավարձի 20 տոկոսից: Եթե այս նույն երևույթը կրկնվում է, ապա խաղացողը ակումբին կտա իր աշխատավարձի 40 տոկոսը:
    "Շախտյորի" խաղացողը իր աշխատավարձի 20 տոկոսը կկորցնի, եթե ավելորդ քաշ ունենա: Եթե մարզումներին նվիրումով չմարզվի, ապա ակումբը կարող է վերցնել աշխատավարձի 15-30 տոկոսը:
    Բացի այդ` ուկրաինական ակումբը տուգանում է ֆուտբոլիստներին խաղադաշտում ոչ սպորտային պահվածքի, մրցավարների հետ վիճելու, թիմի մրցակիցների հետ բանավեճի մտնելու, խաղադաշտում և դրա սահմաններից դուրս ագրեսիվ պահվածք ցուցադրելու, բարերում ժամը 23:00-ից հետո ալկոհոլ օգտագործելու ու ծխելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 633 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0