Home » 2012 » Մայիս » 25 » Իբրահիմովիչ. "Միլանն" իրեն միայն մեկ բան չի կարող թույլ տալ"
20:55
Իբրահիմովիչ. "Միլանն" իրեն միայն մեկ բան չի կարող թույլ տալ"
 Իտալական "Միլանի" շվեդ բարձրահասակ ու բավականաչափ գոլեր հեղինակող հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ներկայիս դրույթամբ "Ռոսսոներիներն" իրենց չեն կարող թույլ տալ միայն մեկ բան. դա մեծ գումարներ վատնելն է տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հեղինակավոր Sport Bladet պարբերականը մեջբերում է շվեդ հարձակվողի խոսքերը. "Թիմն ունի որոշակի ֆինանսական խնդիրներ: "Միլանն" իրեն միայն մեկ բան չի կարող թույլ տալ. դա միանգամից 5 ֆուտբոլիստների գնելն է կամ այնքան ֆուտբոլիստի, որքան դրա կարիքը թիմն ունի: Հենց ֆինանսական խնդիրներն են ստիպում թիմին տարվա ընթացքում երկու կամ երեք ֆուտբոլիստի գնել: Մեկ կամ երկու ֆուտբոլիստի գնելը շատ հավանական է, բայց ահա երրորդին գնելը հրաշքի նման մի բան է: Սակայն, մյուս կողմից, միևնույն կազմը պահպանելն էլ թույլ է տալիս էլ ավելի թիմային խաղ ուցադրել: Տեսեք "Չելսիին": Նրանց կազմն ամենաուժեղներից մեկը չէր, սակայն նրանք կարողացան դառնալ "Չեմպիոնների լիգայի" հաղթող: Արդյո՞ք ես պատրատվում եմ հեռանալ ակումբից: Տարածված բոլոր ասեկոսեներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանում մի շարք պարբերականներ ինձ ուղարկում են տարբեր ակումբներ, սակայն, ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ կրել հենց "Միլանի" մարզաշապիկը: Իհարկե, հնարավոր չէ գուշակություններ անել, քանի որ ամեն ինչ կարող է պատահել, սակայն կրկին եմ ասում` ես ներկայիս դրությամբ "Միլանի" ֆուտբոլիստն եմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0