09:01 Իբրահիմովիչի սուպերգոլը ջարդում է անգլիացիներին | |
Ֆուտբոլասերներին արդեն քաջ հայտնի է, որ երեկ` նոյեմբերի 14-ին, տեղի են ունեցել մի շարք ընկերական հանդիպումներ: Ամենից լարված ու հետաքրքիր խաղերի թվում էր նաև Շվեդիայի ու Անգլիայի ազգային ընտրանիների միջև կայացած մենամարտը: Թեև հանդիպման հաշիվը խաղի արդեն 20-րդ րոպեին բացել էր Զլատան Իմբրահիմովիչը, սակայն անգլիացիները կարողացել էին Դեննի Ուելբեկի և Սթիվեն Կոլկերի արագ գոլերի օգնությամբ առաջին խաղակեսն ավարտել իրենց օգնտին: Հանդիպման երկրորդ խաղակեսում նորովի փայլել է շվեդների վերջին տարիների առաջատարն ու գոլահարը` Զլատան Իբրահիմովիչը: Ֆրանսիական "ՊՍԺ"-ի հարձակվողը հանդիպման միայն վերջին 15 րոպեներին կարողացավ այս խաղում ևս 3 գոլ հեղինակել` հաղթանակ պարգևելով իր թիմին: Բացառիկ գեղեցիկ ստացվեց Զլատանի վերջին` 4-րդ գոլը: Շվեդ խաղացողը մկրատաձև հարված կատարեց մրցակցի տուգանային հրապարակից դուրս գտնվող հատվածից` գնդակն ուղարկելով անգլիացիների դարպասը, որն այդ պահին անպաշտպան էր մնացել: | |
|
Total comments: 0 | |