Home » 2012 » Մարտ » 4 » Իբրահիմովիչը հեթ-տրիկ է անում 13 րոպեների ընթացքում
10:16
Իբրահիմովիչը հեթ-տրիկ է անում 13 րոպեների ընթացքում
 Իտալական "Միլանի" շվեդացի 29-ամյա առաջատար Զլատան Իբրահիմովիչն "Ա Սերիայի" 26-րդ տուրի շրջանակներում երեկ "Պալերմոյի" հետ խաղի ընթացքում կարողացել է ընդամենը 13 րոպեների ընթացքում հեթ-տրիկ ձևակերպել: Հարկ է նշել, որ շվեդ հարձակվողը երկու անգամ աչքի է ընկել բրազիլացի Ռոբինյոյի փոխանցումներից հետո:
   Զլատան Իբրահիմովիչը կարողացել է մրցակցի դարպասները գրավել հանդիպման 22-րդ, 31-րդ և 35-րդ րոպեներին, իսկ ահա հանդիպման 58-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվա՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 4-0` հօգուտ "ռոսոներիների":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0