Home » 2011 » Օգոստոս » 15 » Իբրահիմովիչը կարող բաց թողել "Ա Սերիայի" առաջին հանդիպումը
15:14
Իբրահիմովիչը կարող բաց թողել "Ա Սերիայի" առաջին հանդիպումը
 Ուկրաինական football.ua սպորտային պորտալը տեղեկացնում է, որ իտալական "Միլանիառաջատար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շվեդական "Մալմեի" հետ կայացած ընկերական խաղում վնասել է ոտնաթաթը, որը կարող է պատճառ հանդիսանալ, որ վերջինս չմասնակցի "Ա Սերիայի" մեկնարկային հանդիպմանը: Շվեդ հարձակվողը հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է. "Մի պահ ես ոլորեցի ոտքս: Ուզում էի մնալ խաղադաշտում, բայց մեկ ժամ խաղալուց հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում վազելՀիմա ես ուժեղ ցավ եմ զգում ոտնաթաթի շրջանում, բայց բժիշկները վստահեցնում են, որ վտանգավոր ոչինչ չկա":
Նշենք, որ միլանյան գրանդը, խաղի սկզբում պարտվելով 1-2 հաշվով, հանդիպման 90-րդ րոպեին Քևին-Փրինս Բոատենգի գոլի շնորհիվ կարողացել է հավասարեցնել հաշիվը, որից հետո հաղթանակ է տոնել հետխաղյա 11 մետրանոցներով` մրցակցին հաղթելով ընդհանուր 5-4 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Tags: Մալմե, Քևին Փրինս Բոատենգ, Զլատան Իբրահիմովիչ, Միլան, football.ua, հարձակվող, Ա Սերիա | Rating: 5.0/2
Total comments: 0