Home » 2011 » Մարտ » 14 » Իբրահիմովիչը որակազրկվել է
20:59
Իբրահիմովիչը որակազրկվել է
 Այսօր "Ա Սերիայի" կարգապահական կոմիտեն վերանայել է "Միլան"-"Բարի" հանդիպման ժամանակ կատարված պատահարը` կապված Իբրահիմովիչի հետ:
Նշենք, որ շվեդ հարձակվողն այդ դրվագում կարմիր քարտ էր ստացել մրցակցի փորին հարվածելու համար: Իտալիայի ֆուտբոլի կարգապահական կոմիտեն գտել է, որ Իբրան արժանի է երեքխաղյա որակազրկման, այլ ոչ թե միայն մեկխաղյա որակազրկման: Փաստորեն, այս որոշման պատճառով Իբրահիմովիչը բաց կթողնի իտալական "Ա Սերիայի" շրջանակներում "Պալերմոյի", "Ինտերի" և "Ֆիորենտինայի" հետ կայանալիք հանդիպումները:
Վերջում հավելենք, որ այս դրվագի տեսահոլովակը կարող եք դիտել կատալոգ բաժնում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 606 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0