Իտալական մամուլը հաղորդում է, որ Իտալիայի առաջնության նախորդ տուրի
կենտրոնական հանդիպման ժամանակ "Նապոլիի" հետ կայացած հանդիպման ժամանակ ոչ
ֆուտբոլային պահվածքով աչքի ընկած Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 հանդիպումով (Խմբ.
Նշենք, որ շվեդը խաղային դրվագում հարվածել էր "Նապոլիի" ֆուտբոլիստ
Սալվատորե Արոնիկային): Այսպիսով, Իբրահիմովիչը կբացակայի "Միլանի" համար
շատ կարևոր հանդիպումներում` "Ուդինեզեի", Չեզենայի" և որ ամենակարևորն է`
"Յուվենթուսի" դեմ կայանալիք հանդիպումներում:
|